Մամուլ

«Հայաստանում ոչ մեկն աշխատավարձով օլիգարխ չի դարձել». Փաշինյան

«Մեզ քննադատում են, ասում են՝ սոցիալական անարդարություն է, ինչու եք բարձր աշխատավարձ ստացողներին նույն չափով եկամտային հարկ հարկում,  ցածր ստացողին էլ. մենք ասում ենք, որ դա մեզ համար գաղափարական հարց է։ Մենք ասում ենք նախ՝ Հայաստանում ոչ մեկն աշխատավարձով օլիգարխ չի դարձել, երկրորդը՝ մենք ասում ենք՝  եթե մարդը բարձր աշխատավարձ է ստանում, նշանակում է ինքը գնացել է 5-7 տարի չարչարվել, կրթություն է ստացել»։

Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 24-ին, Սիլիկոնյան հովիտում աշխատող հայերի հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Երբ ասում ենք կրթությունը ցանկանում ենք դառնա ազգային ապրելակերպ, նաև այս քայլով ենք ուզում քաջալերել քաղաքացուն, ասենք հարգելի քաղաքացի, քանի որ դու քո տարիները օգտագործել ես, կրթություն ես ստացել, չես գնացել քեֆ անելու կամ բեսեդկում նարդի խաղալու, եւ այլն, չնայած նարդի խաղալուն ես դեմ չեմ, այլ ժամանակը օգտագործել ես կրթություն ես ստացել, պետությունը այս 13 տոկոսը, կամ 8 տոկոսը կամ 5 տոկոսը վերադարձնում է քեզ։

Քեզ շնորհակալություն ասելով, որ դու ստացել ես այս մակարդակի կրթություն, որովհետեւ այդ մակարդակի կրթություն ստանալով ազգին եւ պետությանը շատ մեծ ծառայություն ես մատուցել, կառավարությունը ուզում է վճարել դրա դիմաց» հավելեց Փաշինյանը։

Կիսվել նյութով