Մամուլ

Հայաստանում հրեական համայնքը նամակով դիմել է Իսրայելի ղեկավարությանը

Հայաստանում հրեական համայնքը նամակով դիմել է Իսրայելի ղեկավարությանը

ArmLur.am-ը գրում է․ Հայաստանում հրեական համայնքը սեպտեմբերի 27-ին Արցախում սկսված պատերազմի առաջին օրերից նամակներով դիմել են Իսրայելի կառավարությանը և ամբողջ աշխարհին։ ArmLur.am-ի հետ զրույցում այս մասին նշեց համայնքի ղեկավար Ռիմա Վարժապետյանը՝ նշելով, թե  հայ ժողովրդի կողքին են և փորձում են օգնել։

«Մենք նամակ ենք ուղարկել Իսրայելի կառավարությանը՝ կապված իրենց կողմից Ադրբեջանին զենք վաճառելու և առհասարակ այդ երկրին պաշտպանելու հետ։ Վերջին նամակն ուղարկել ենք հոկտեմբերի 5-ին, սակայն դեռ որևէ պատասխան չենք ստացել։ Բացի այդ, մենք կազմակերպում ենք ֆինանսական աջակցություն Արցախին եւ տարբեր ակցիաներ՝ ի աջակցություն Արցախի», – նշեց նա։

բաքու օգնություն

Տիկին Վարժապետյանի խոսքով, իրենցից կախված ամեն ինչ արել են՝ Արցախին օգնելու եւ Իսրայելի իշխանություններին իրենց պահանջը հասցնելու համար։ Նշենք, որ այսօր ևս ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը հրապարակել էր տվյալներ, որոնք կրկին վկայում էին Թել Ավիվից Ադրբեջան ուղարկվող ռազմական օգնության մասին։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կիսվել նյութով