Մամուլ

Հայաստանում կոկորդիլոսի կաշվի արտադրամաս կհիմնվի․ ատամները կօգտագործվեն ոսկերչության, ոսկորները պարֆումերիայի մեջ

Հայաստանում կոկորդիլոսի կաշվի արտադրամաս կհիմնվի․ ատամները կօգտագործվեն ոսկերչության, ոսկորները պարֆումերիայի մեջ

«Մենք դիմել ենք նախորդ կառավարությանը, նրանք մեզ տարծքներ առաջարկեցին Տավուշի մարզում, սակայն մենք չընդունեցինք: Նոր կառավարության օրոք մեզ առաջարկեցին Դաշտավանում տարածք, խոսքը 25 հա տարածքի մասին է, որը անմշակ է և կառավարությունը մեզ ոչ մի օգնություն չի ցուցաբերել, մենք այդ տարածքը գնելու ենք:

ՊԵԿ-ի հետ կապված խնդիր չունենք, խնդիրը կոդի հետ է կապված: Քանի որ նախկինում կոկորդիլոսներ չեն ներմուծել հատուկ կոդ չկար դրա համար: Կա թռչունի, առանձին կենդանու համար և պարզաբանվեց, որ, եթե ձու ենք բերելու դա ներմուծելու ենք թռչունի անվան տակ, իսկ կոկորդիլոսը` կենդանու»,-լրագրողների հետ զրույցում ասաց կոկորդիլոսաբուծարան հիմնելու մտադրություն ունեցող, «Արմոն» ընկերության հիմնադիր Խաչատուր Սարգսյանը:

Նա նաև նշեց, որ իրենք ներկրելու են ձու. մեկ ձվի գինը 400 դոլար է: Ներկրելու են աֆրիկյան երկրներից նեղոսյան կոկորդիլոսներ: Հիմնական նպատակը զբոսաշրջիկներին զարմացնելն է։ Հետագայում՝ երբ կոկորդիլոսները մեծանան, նրանց ատամները կօգտագործվեն ոսկերչության, ոսկորները պարֆումերիայի մեջ, սակայն ոչ Հայաստանում: Նախատեսվում  է Գյումրիում կոկորդիլոսի կաշվի արտադրամաս հիմնել: Այս ծրագրով կստեղծվի մոտ 300-500 աշխատատեղ:

Կիսվել էջում