Մամուլ

Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 7 նոր դեպք. հաստատված դեպքերի թիվը հասել է 122-ի

Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 7 նոր դեպք. հաստատված դեպքերի թիվը հասել է 122-ի

Այս մասին ասուլիսի ժամանակ ասաց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

«Գրանցվել է կորոնավիրուսի վարակման ևս 7 նոր դեպք: Այս պահին ունենք 122 դեպք: Նոր դեպքերը կապված են արտադրամասում եղած օջախի հետ, այսինքն՝ ի սկզբանե մեր տեսադաշտում են եղել»,- ասաց նախարարը:

coronavirus

Առողջապահության նախարարությունը կրկին կոչ է անում`

մնացե’ք տանը,

սահմանափակե’ք շփումները,

հետևե’ք անձնական հիգիենային,

հաճախակի լվացե’ք ձեռքերը օճառով` առնվազն 20 վայրկյան տևողությամբ, հատկապես սնունդ ընդունելուց առաջ և տուն մտնելուց հետո,

հնարավորության սահմաններում նվազեցրե’ք հանրային տրանսպորտից օգտվելը,

շփումների դեպքում պահպանե’ք առնվազն 1 մետր հեռավորություն,

գրիպանման երևույթների առկայության դեպքում չզբաղվե’լ ինքնաբուժմամբ, տեղեկացնել բժշկին,

եթե վերադարձել եք այնպիսի երկրներից, որտեղ համաճարակային իրավիճակը լարված է, ինքնամեկուսացե’ք 14 օր` կապ հաստատելով պոլիկլինիկայի Ձեր բժշկի հետ,

պարբերաբար կատարեք ջերմաչափում` արդյունքների մասին տեղեկացնելով  բժշկին,

խուճապի մի’ մատնվեք և հետևեք Ձեր բժշկի խորհուրդներին:

Հիշեցնենք, որ առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն` 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն»` 060838300 հեռախոսահամարներով:

Կիսվել էջում