Ազատ խոսք

Հայաստանն ու Ղարաբաղը մեկ են, ղարաբաղցին, երեկվա իր ներկայությամբ հաստատեց այդ փաստը

Հայաստանն ու Ղարաբաղը մեկ են, ղարաբաղցին, երեկվա իր ներկայությամբ հաստատեց այդ փաստը։ Լրագրող Կարինե Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Վարչապետի երեկվա ելույթի մասին երկու տող: Ստեփանակերտի հրապարակում ասեղ գցելու տեղ չկար. ժողովուրդը եկել էր տեսնելու-լսելու-զգալու հեղափոխության առաջնորդ և ժողովրդավար վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Սա իսկապես մեծ երևույթ էր/է մի ժողովրդի համար, որը երկար տարիներ չի ընդվզել կոռումպացված և խոր արմատներ գցած իշխանության դեմ և լռել է հանուն հաղթանակի, հետո՝ ընդդեմ նոր պատերազմի:

Շատ պարզ է հարցը. ղարաբաղցին իր փրկությունը կապում է Հայաստանի վարչապետի հետ: Ամենաուղիղ իմաստով: Դուր է գալիս դա ոմանց, թե ոչ: Եթե կասկածողներ կան, թող երեկվա տեսանյութերը կրկին դիտեն: Նիկոլ Փաշինյանը ոչ միայն ժողովրդավարության հաստատման երաշխավորն է Հայաստանում, այլև Ղարաբաղում:

Ղարաբաղցին էլ է ուզում ժողովրդավարություն, ղարաբաղցին էլ է ուզում կոռուպցիայից, ստվերից զերծ տնտեսություն, մենաշնորհների վերացում, ղարաբաղցին էլ է ուզում ազնիվ կառավարիչներ, որոնք երկրի միջոցները կծառայեցնեն ոչ թե սեփական գրպանները լցնելուն, այլ մի բուռ ժողովրդի համար բարեկեցիկ կյանքի երաշխիքներ ապահովելուն:

Վարչապետի երեկվա ելույթը, որում մի շարք կարևոր կետեր կային Հայաստանի զարգացման հեռանկարների վերաբերյալ, Հայաստանը Ղարաբաղից ոչ թե տարանջատում է, այլ հակառակը՝ ավելի ամրապնդում այն համոզումը, որ Հայաստանն ու Ղարաբաղը մեկ են ու չկա երկու պետություն, այլ կա իրականում մեկ հայկական պետություն: Ղարաբաղցին, երեկվա իր ներկայությամբ և ակտիվությամբ, ընդամենը հաստատեց այդ փաստը»:

Կիսվել նյութով