Մամուլ

«Հայաստանն է սադրել»․ Ալիևը սահմանին տեղի ունեցած միջադեպի մասին

«Հայաստանն է սադրել»․ Ալիևը սահմանին տեղի ունեցած միջադեպի մասին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն անդրադարձել է նախօրեին հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած փոխհրաձգությանը։

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացն այժմ ընթանում է երկու ուղղությամբ. Այս մասին հայտարարել է նախագահ Իլհամ Ալիևը Հյուսիսային Մակեդոնիայի արտաքին գործերի նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Բույար Օսմանիի հետ հանդիպմանը։ Այս մասին գրում է ադրբեջանական «Մինվալ»-ը:

Հյուսիսային Մակեդոնիայի ԱԳ նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Բույար Օսմանիի հետ հանդիպման ժամանակ Ալիևը հերթական անգամ մեղադրանքի սլաքներն ուղղել է պաշտոնական Երևանի կողմը՝ նշելով, որ այդ «միջադեպը դիտավորյալ սադրանք է Հայաստանի կողմից»։ 

Ալիևը միաժամանակ ուշադրություն է հրավիրել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթանում են երկկողմ բանակցություններ՝ խաղաղության պայմանագրի և հարաբերությունների կարգավորման շուրջ։

Կիսվել էջում