Մամուլ

«Հայաստանն աշխարհիկ պետություն է, և Կաթողիկոսն իրավունք ունի ցանկացած կարծիք արտահայտել»․ Ռուբեն Բաբայան

«Հայաստանն աշխարհիկ պետություն է, և Կաթողիկոսն իրավունք ունի ցանկացած կարծիք արտահայտել»․ Ռուբեն Բաբայան

168.am-ը գրում է․ «Հայաստանն աշխարհիկ պետություն է, որտեղ եկեղեցին անջատված է, և դրա համար շատ հանգիստ եմ վերաբերվում Կաթողիկոսի այդ կարծիքին կամ խնդրանքին։

Նա իրավունք ունի ցանկացած կարծիք արտահայտել, ցանկացած խնդրանքով դիմել, ինչպես յուրաքանչյուր քաղաքացի։

Շատ հանգիստ պետք է դրան վերաբերվել, նույնիսկ լավ է, և դրանով ապացուցվում է, որ եկեղեցին և պետությունն իրարից անջատված են․ պարտադիր չէ, որ Կաթողիկոսը կատարի այն ամենը, ինչ պահանջում է օրվա իշխանությունը, ինչպես, ցավոք, ոչ այդքան վաղ անցյալում էր»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Երևանի Հովհ․Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար և տնօրեն Ռուբեն Բաբայանը։

Հիշեցնենք, որ Ամենայն Հայոց կաթողիկոսը News.am-ի հետ զրույցում ասել էր,  որ հաղորդ լինելով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի առողջության առնչությամբ բժիշկների մասնագիտական կարծիքներին՝ կարևոր է համարում, որ արդարադատության իրագործման հետ մեկտեղ՝ ձեռնարկվեն բոլոր կանխարգելիչ միջոցներն ու միջոցառումները, այդ թվում՝ խափանման միջոցի փոփոխություն՝ համավարակի այս շրջանում ապահովագրելու նրան առողջական վիճակի հետագա բարդացումներից։

Ռուբեն Բաբայանը նկատեց՝ եթե սա չսահմանափակվեր միայն Ռոբերտ Քոչարյանի օրինակով, ապա հանրությունը, պետական այրերը շատ ավելի հանգիստ կմոտենային այս ամենին․

«Քանի որ սա առաջին դեպքն էր, երևի դրա համար է այսպիսի վերաբերմունք, բայց ես շատ հանգիստ եմ վերաբերվում։

Անկախ նրանից՝ մարդը հավատացյա՞լ է, թե՞ ոչ, չպետք է մոռանանք, որ պետք է լինենք հանդուրժող, իրար սիրող, մնացած հարցերը՝ կրոնական և այլն, երկրորդական են։ Հարգենք ուրիշի կարծիքը, ընդունենք դա, պարտադիր չի դրան ենթարկվել, կատարել, բայց պարտադիր էլ չէ հայհոյել»։

Առավել մանրամասն ՝ սկզբնաղբյուր կայքում

Կիսվել նյութով