Աշխարհ

Հայաստանի հետ սահմանները կբացենք, երբ լուծում ստանա Ադրբեջանի հարցը․ Էրդողան

Հայաստանի հետ սահմանները կբացենք, երբ լուծում ստանա Ադրբեջանի հարցը․ Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ  Թայիփ  Էրդողանը թուրքական պետական «TRT» լրատվամիջոցին հարցազրույց է տվել, որի ընթացքում անդրադարձել է նաև հայ-թուրքական հարաբերություններին և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած հեռախոսազրույցին: 

«Վարչապետ Փաշինյանի հետ երկու երկրների կրոնական տոների շրջանակում մի հեռախոսազրույց ենք ունեցել, որի ընթացքում փոխադարձ շնորհավորանքներ ենք հղել։ Անշուշտ խոսել ենք նաև մեր երկրի և Հայաստանի միջև շարունակվող կարգավորման գործընթացից»,- ասել է Էրդողանը: 

Նա ընդգծել է, որ Ադրբեջանն ի սկզբանե Թուրքիայի համար եղել է  կարմիր գիծ և որ Ադրբեջանի խնդիրները լուծելուց հետո նորր Անկարան կբացի սահմանները․«Ի սկզբանե Հայաստանի հետ հարաբերություններում մեր կարմիր գիծը Ադրբեջանն էր: Մենք կբացենք մեր դռները այն բանից հետո, երբ լուծում ստանա Ադրբեջանի հարցը»։

Թուրքիայի նախագահը նաև հայտնել է․«Գոհունակությամբ ընդունեցի, երբ լսեցի, որ վարչապետ Փաշինյանը տարածաշրջանային խաղաղության և համագործակցության տեսանկյունից կիսում է մեզ հետ նման մտքեր։ Բայց արդեն ակնկալում ենք, որ խոսքից այն կողմ կոնկրետ քայլեր անեն»։

rejep erdogan

Ըստ նրա՝ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում Թուրքիան լուրջ ու վճռական է տրամադրված, հետապնդում է ամբողջական  կարգավորում և բարիդրացիական հարաբերությունների հաստատում։

Էրդողանը հիշեցրել է Թուրքիայում ապրող, ըստ նրա, ավելի քան 100 հազար  հայերի մասին։

«Ներկա պահին Թուրքիայում կա ավելի քան 100 հազար հայ, որոնց մեջ կան և մեր քաղաքացիներ և ոչ մեր քաղաքացիներ, բայցայնպես քաղաքացիության թեկնածու հայեր։ Ահա սա է ցույց տալիս մեր մոտեցումը»:

Վերջում Թուրքիայի նախագահը հերթական անգամ հիշեցրել է, որ Անկարան իր գործողությունները համակարգում է Բաքվի հետ:

Կիսվել էջում