Սպորտ

Հայաստանի բասկետբոլի հավաքականն առաջադիմել է 1 հորիզոնականով

Հայաստանի բասկետբոլի հավաքականն առաջադիմել է 1 հորիզոնականով:

FIBA-ն հրապարակել է ազգային հավաքականների վարկանիշային նոր աղյուսակը, որում բասկետբոլի Հայաստանի հավաքականը գտնվում է 88-րդ հորիզոնականում:

Նախորդ հրապարակման համեմատ՝ հայ բասկետբոլիստներն առաջադիմել են 1 հորիզոնականով:

Առաջատար հնգյակում են համապատասխանաբար ԱՄՆ-ի, Իսպանիայի, Ֆրանսիայի, Սերբիայի և Արգենտինայի հավաքականները:

Կիսվել նյութով