Սպորտ

Հայաստանի ազգային հավաքականի մարզիչ է նշանակվել Աբրահամ Խաշմանյանը

Հայաստանի ազգային հավաքականի մարզիչ է նշանակվել Աբրահամ Խաշմանյանը:

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել Աբրահամ Խաշմանյանը։ Պայմանագիրը նախատեսված է մինչև 2020 թ. նոյեմբերի 30-ը:

ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը հաջողություն է մաղթել Աբրահամ Խաշմանյանին Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում:

«Նախապատվություն եմ տվել հայաստանցի ամենափորձառու մարզիչներից մեկին: Հաջողություն եմ մաղթում նրան: 2019 թ. ընթացքում Հայաստանի ազգային հավաքականը տարել է մի քանի տպավորիչ հաղթանակ: Հուսով եմ, որ նոր մարզչի գլխավորությամբ մեր թիմը կրկին կուրախացնի երկրպագուներին», -իր խոսքում նշել է ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը։

Կիսվել էջում