Մամուլ

Հայաստանից կողոպտված գումարները երկրին կվերադարձվեն՝ տնտեսության վերականգնման ծրագրերին ծառայեցնելու համար

Հայաստանից կողոպտված գումարները երկրին կվերադարձվեն՝ տնտեսության վերականգնման ծրագրերին ծառայեցնելու համար

Եվրոպայի հայկական միությունների ֆորումի (ԵՀՄՖ) նախագահ դոկտոր Աշոտ Գրիգորյանը հայտարարում է, որ արդարադատության միջազգային մարմիններից ստացել է առաջարկություն՝ Հայաստանի մի շարք անհատների բանկային հաշիվներն արևմտյան երկրների և օֆշորների բանկերում սառեցնելու վերաբերյալ:

Հատկապես ուշադրությունը բևեռված է Սերժ Սարգսյանի և նրա մերձավորների կողմից օֆշորային գոտիներ տեղափոխված հսկայական ֆինանսական միջոցները Հայաստան վերադարձնելու վրա:

Արդարադատության միջազգային կառույցները համանման գործողություն արդեն իրականացրել են՝ կալանք դնելով Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի 22 մլրդ դոլարի օֆշորային հաշվի վրա:

Ավելին, հնարավորություն կա միջազգային դատարանի միջոցով նաև հատուցելու բոլոր այն գործարարների ֆինանսական կորուստները, որոնք տեղի են ունեցել Սերժ Սարգսյանի և նրա կլանի պատճառով:

ԵՀՄՖ նախագահությունը դիմում է բոլոր այն անհատներին և ընկերություններին, որոնք կարող են փաստել իրենց կրած ֆինանսական կորուստները՝ կապված խոշոր օլիգարխների գործունեության հետ՝ նշելով, որ նրանք կարող են դիմել ԵՀՄՖ գրասենյակ՝ օգտվելով կազմակերպության ֆեյսբուքյան էջից կամ faae@faaeurope.eu էլեկտրոնային հասցեից:

Մենք կանենք ամեն ինչ Հայաստանից կողոպտված գումարները երկիր վերադարձնելու և այն Հայաստանի տնտեսության վերականգնման ծրագրերին ծառայեցնելու համար:

ԵՀՄՖ նախագահ՝ Դոկտոր ԱՇՈՏ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Կիսվել նյութով