Աշխարհ

Հայաստանին կոչ եմ անում բաց չթողնել եզակի հնարավորությունը․ Բայրամով

Հայաստանին կոչ եմ անում բաց չթողնել եզակի հնարավորությունը․ Բայրամով

Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորումը՝ փոխադարձ ճանաչման և միմյանց ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության հիման վրա, կծառայի ոչ միայն երկու երկրների շահերին, այլև կզարգացնի համագործակցության և առաջընթացի ներկայումս չօգտագործված ներուժը։

Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը` «3+3» տարածաշրջանային խորհրդակցությունների ձևաչափով առաջին նախարարական հանդիպմանը։

Ջեյհուն Բայրամովը, իր ղեկավարած գերատեսչության հաղորդագրության համաձայն, վերահաստատել է «միմյանց օրինական շահերը հարգելու վրա հիմնված Հայաստան – Ադրբեջան խաղաղության արդար և հավասարակշռված առաջարկը»:

«Նա նշել է, որ Ադրբեջանը Հայաստանից ակնկալում է փոխադարձ քայլեր և կառուցողական մոտեցում խաղաղության համաձայնագրի շրջանակում խնդիրների շուտափույթ լուծման ուղղությամբ, և հուսով է՝ Հայաստանն այլևս բաց չի թողնի տարածաշրջանային լիակատար կարգավորման այս եզակի հնարավորությունը», – ասված է հաղորդագրությունում:

Կիսվել էջում