ՄամուլՏեսանյութ

«Հայաստանը տարածքներ նվաճելու մտադրություն չունի». Փաշինյան (Տեսանյութ)

«Հայաստանը տարածքներ նվաճելու մտադրություն չունի». Փաշինյան (Տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանը մասնակցում է 2022թ. բյուջեի նախագծի քննարկմանը: «2022թ. բյուջեն հիմնված է երեք առաջնահերթությունների վրա՝ անվտանգության համակարգի բարեփոխում ու բարելավում, ենթակառուցվածքների զարգացում, կրթության և գիտության արդիականացում:

2022թ. պաշտպանական բյուջեն 2021թ. պլանի համեմատ ավել է 11 տոկոսով՝ կազմելով ավելի քան 345 մլրդ դրամ: Հետևողականորեն շարժվելու ենք պրոֆեսիոնալ բանակ ստեղծելու ուղղությամբ:

nikol pashinyan voroshum

Հայաստանի Հանրապետությունը զինված ուժերը զարգացնելու է ոչ թե ագրեսիայի, այլ ագրեսիայից պաշտպանվելու համար: ՀՀ-ն տարածքներ նվաճելու մտադրություն չունի»,- ասել է նա:

Վարչապետը նշել է, որ 2022 թվականի համար նախատեսում են 7 տոկոս տնտեսական աճ:

Տեսանյութը ստորև

Կիսվել նյութով