Մամուլ

Հայաստանը չի մասնակցում Ղրղըզստանում մեկնարկած ՀԱՊԿ զորավարժություններին

Հայաստանը չի մասնակցում Ղրղըզստանում մեկնարկած ՀԱՊԿ զորավարժություններին

Հայաստանը չի մասնակցում հոկտեմբերի 6-ին Ղրղըզստանում մեկնարկած ՀԱՊԿ-ի «Անխախտ եղբայրություն» կոչվող զորավարժություններին։

«Անխախտ եղբայրություն» կոչվող զորավարժությունները անցկացվում են Ղրղըզստանի հյուսիսում գտնվող Բալիկչի քաղաքի մոտ։

Ղրղըզստանի պաշտպանության նախարարությունը հաղորդում է, որ ՀԱՊԿ-ի անդամ մյուս հինգ երկրների մասնակցությամբ զորավարժությունները շարունակվելու են մեկ շաբաթ։

Երևանը ՀԱՊԿ-ին մեղադրում է Հայաստանի տարածքի վրա Ադրբեջանի հարձակումներին պատշաճ չարձագանքելու, կազմակերպության անդամ Հայաստանին անօգնական թողնելու մեջ։

Կիսվել էջում