Մամուլ

Հայաստանը մոտ 70 զինվորական է ուղարկել Ղազախստան

Հայաստանը մոտ 70 զինվորական է ուղարկել Ղազախստան

ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժերի կազմում Հայաստանը 70 զինծառայող է ուղարկել Ղազախստան։ Այս մասին հայտնում է «Սպուտնիկ Արմենիա»-ն։

Հիշեցնենք, ՀԱՊԿ հավաքական ուժերը պահպանելու են ռազմավարական կարևոր նշանակության օբյեկտներ։ Խաղաղապահ ուժերում կարող են ներգրավվել ԶՈւ զինծառայողներ, ոստիկաններ։ Կոնտինգենտի կազմում ՌԴ-ն Ղազախստան է ուղարկել օդադեսանտային զորքեր։

խաղաղապահներ

Նշենք, որ հայ խաղաղապահներն իրենց անձնուրաց ծառայությամբ հանդես են եկել Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում, Կունդուզում, ինչպես նաև Մազարի Շարիֆ քաղաքներում տեղակայված զինավաններում:

Կիսվել նյութով