ԱշխարհՄամուլ

Հայաստանը մամուլի ազատության ցուցանիշով 180 երկրների շարքում 51-րդ տեղն է

Հայաստանը մամուլի ազատության ցուցանիշով 180 երկրների շարքում 51-րդ տեղն է

Այս մասին Bavnews.am-ը տեղեկանում է, «Լրագրողներ առանց սահմանների» (RSF) միջազգային իրավապաշտպան կազմակերպության հրապարակած «Մամուլի ազատության ինդեքս» ամենամյա զեկույցից։

Հայաստանը 180 երկրների շարքում մամուլի ազատության ցուցանիշով զբաղեցրել է 51-րդ տեղը։ 2021-ին նույն զեկույցում Հայաստանը զբաղեցրել էր 63-րդ տեղը, 2020-ին` 61-րդ, 2018-ին 80-րդ հորիզոնականը, իսկ 2017-ին՝ 79-րդ հորիզոնականը։

Զեկույցում նշվել է, որ Հայաստանը խոսքի և մամուլի ազատության ինդեքսում զգալիորեն աճ է գրանցում տարեցտարի։

Հայաստանի հիմնական լրատվական աղբյուրները սոցիալական ցանցերն են, որոնց ամեն օր մուտք է գործում բնակչության երկու երրորդը։ 2018 թվականի «թավշյա հեղափոխությունից» հետո մեդիա դաշտն աճել է։

հեղափոխություն

Այնուամենայնիվ, հեռարձակվող և տպագիր լրատվամիջոցների մեծ մասը, որոնք կապված են հիմնական քաղաքական և կոմերցիոն շահերի հետ, շարունակում են ճնշումների ենթարկվել իրենց խմբագրական քաղաքականության հետ կապված:

Զեկույցում նշվում է, որ լրատվամիջոցների պոլիարիզացիան արտացոլում է քաղաքական դաշտը. լրատվամիջոցների մեծ մասը մոտ են քաղաքական առաջնորդներին, որոնք հայտնվել են 2018 թվականից հետո, մինչդեռ մյուսները հավատարիմ են մնում հին օլիգարխներին:

Միայն մի քանի լրատվամիջոցներ են անկախություն ցուցաբերում:

ԶԼՄ-ների մեծ մասը վերահսկվում է քաղաքական շարժումներին մոտ կանգնած կամ ազդեցիկ հասարակական գործիչների կողմից աջակցվող մարդկանց կողմից:

Գովազդի շուկան մնում է թերզարգացած, ինչը սահմանափակում է մասնավոր լրատվամիջոցների ֆինանսական անկախությունը

Պետական լրատվամիջոցները զերծ են մնում կառավարության հասցեին որևէ քննադատությունից. Լրատվամիջոցների սեփականության իրավունքի թափանցիկությունը երաշխավորող նոր իրավական դաշտի կիրարկումը դեռ պետք է սկսվի:

Կիսվել էջում