ՄամուլՏեսանյութ

«Հայաթ Փլեյս Երևան» հյուրանոցի շենքում պայթուցիկ սարք չի հայտնաբերվել (Տեսանյութ)

«Հայաթ Փլեյս Երևան» հյուրանոցի շենքում պայթուցիկ սարք չի հայտնաբերվել։ Այս մասին Bavnews.am-ը տեղեկացավ ԱԻՆ մամուլի և տեղեկատվական բաժնից։

Հոկտեմբերի 29-ին, ժամը 11:20-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Վազգեն Սարգսյան 26/1 հասցեում գտնվող «Հայաթ Փլեյս Երևան» հյուրանոցի շենքում պայթուցիկ սարք է տեղադրված:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը, աղետների բժշկության կենտրոնի հերթապահ բժիշկը, հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը, փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի կինոլոգիական խումբը և քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական ջոկատը:

Իրականացվել է մարդկանց տարհանում: Ժամը 12:21-ի դրությամբ կինոլոգիական խումբը և ոստիկաններն իրականացնում են տարածքի հետախուզում: 

Ժամը 13:17-ի դրությամբ հետախուզական աշխատանքներն ավարտվել են. պայթուցիկ սարք չի հայտնաբերվել:

Կիսվել էջում