Խոհանոց

Համեղ և փափուկ կոտլետներ, որոնց բաղադրության մեջ չկա ոչ մի գրամ միս

Համեղ և փափուկ կոտլետներ, որոնց բաղադրության մեջ չկա ոչ մի գրամ միս

Պատրաստեք այս կոտլետները պասի ժամանակ, և ոչ միայն:

Բաղադրիչներ՝

0,7 կգ կաղամբ

2 կարտոֆիլ

2 սոխ

5 ճաշի գդալ սպիտակաձավարի շիլա

աղ՝ ըստ ճաշակի

30 գրամ արևածաղկի ձեթ` տապակելու համար

Պատրաստման եղանակը՝

Կարտոֆիլը քերում ենք քերիչով։ Կաղամբը մանր կտրատում ենք և գցում եռացող ջրի մեջ։ Եփում մոտ 10 րոպե։

Մաքրում ենք սոխը և կտրում։ Տապակում ենք թավայի մեջ։ Խառնում ենք բոլոր բաղադրիչները։

Հանգիստ ենք թողնում ֆարշը 20 րոպե, որպեսզի շիլան հասունանա։ Ձևավորում ենք կոտլետները, պատում ենք ալյուրով բոլոր կողմերից և տապակում թավայի մեջ։

Բարի ախորժակ

Կիսվել նյութով