Աշխարհ

Համբույրի ամենամեծ մասնագետներն իտալացիներն են

Համբույրի ամենամեծ մասնագետներն իտալացիներն են

Իտալացիները համարվել են համբույրի ամենահմուտ մասնագետներ: Ինչպես հաղորդում է AGI գործակալությունը, այսպիսի եզրակացության են եկել հետազոտողները` անցկացնելով «Կինը և կյանքի որակը» ուսումնասիրությունը:

Սոցհարցմանը մասնակցել են մոտ 3 հազար զբոսաշրջուհիներ աշխարհի տարբեր երկրներից:

Հարցման մասնակիցները պետք է համեմատեին տարբեր երկրների ներկայացուցիչների հետ ունեցած համբույրները և գնահատեին դրանց որակը տարբեր չափանիշներով` կրքոտությունը, դժվար րոպեին սփոփելու կարողությունը, տևողությունը, հիգիենայի պահպանումը և այլն:

Բոլոր չափանիշներով իտալացիները դարձել են հարցման առաջատարներ: Հարցավածների 28%-ը նախապատվությունը տվել է իտալացիներին, որոնց հաջորդում են ֆրանսիացիները, ապա իսպանացիները:

1. Իտալացիներ 28%

2. Ֆրանսիացիներ 17%

3. Իսպանացիներ` 13%

4. Հույներ 10%

5. Բրազիլացիներ 9%

6. Հոլանդացիներ 8%

7. Շվեդներ 6%

8. Անգլիացիներ 4%

9. Գերմանացիներ 3%

10. Դանիացիներ 2%

Կիսվել նյութով