Ժամանց

Համատեղելիության հորոսկոպ. Կենդանակերպի ո՞ր զույգերն են անհամատեղելի

Համատեղելիության հորոսկոպ. Կենդանակերպի ո՞ր զույգերն են անհամատեղելի

Blognews.am-ը գրում է․

Խեցգետին և Կշեռք

Խեցգետինները շատ զգացմունքային են, հանգստության կարիք ունեն, իսկ Կշեռքներն ուժեղ բնավորություն ունեն, շատ շփվող են:

Խեցգետինները կոնսերվատիվ են, մարդիկ, ովքեր շատ ցավոտ են արձագանքում փոփոխություններին:

Իսկ Կշեռքները յուրօրինակ մտածողություն ունեն, սիրում են տարօրինակ քայլերի դիմել:

Նույնիսկ, երբ կենդանակերպի այս երկու նշանի ներկայացուցիչները սիրում են միմյանց կամ ընկերանում, որպես կանոն, չեն կարողանում երկարաժամկետ հարաբերություններ կառուցել:

Ջրհոս և Ձկներ

Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչների միջև չեն կարող ոչ ընկերակսն, ոչ ռոմանտիկ հարաբերություններ լինել:

Ձկները եսասեր են, իրենց անձի նկատմամբ մշտական ուշադրության կարիք ունեն: Տանել չեն կարող չափազանց ինքնավստահ Ջրհոսների կողմից ցուցաբերվող անտարբերությունը:

Ձկները նեղացկոտ են, դժվարությամբ են մարդկանց հետ հարաբերություններ հաստատում:

Ջրհոսները հեշտությամբ են առաջ շարժվում, հարմարվում ցանկացած իրավիճակի, կարողանում են հարթել նույնիսկ ամենալուրջ կոնֆլիկտը: Ջրհոսներին որոշակի թեթևամտություն է բնորոշ, որը նյարդայնացնում է Ձկներին:

Աղեղնավոր և Կարիճ

Կենդանակերպի այս երկու նշանները չափազանց տարբեր են և համատեղելիության հորոսկոպ չունեն։ Եվ եթե ընկերական հարաբերություններ հնարավոր է կառուցել, սիրային և ամուսնական հարաբերությունների կառուցումը կարող է անհնար լինել:

Կարիճները միշտ գիտեն՝ ինչ են ուզում, և կպաշտպանեն իրենց շահերը մինչև վերջ՝ թե սիրային, թե ընկերական հարաբերություններում:

Նրանք ամեն կերպ կփորձեն հնազանդեցնել Աղեղնավորներին, ովքեր ձգտում են կյանքից առավելագույն հաճույք ստանալ:

Աղեղնավորները հազվադեպ են մտածում վաղվա օրվա մասին, ապրում են զգացմունքներով:

Դա չի կարող չնյարդայնացնել Կարիճներին, ովքեր սիրում են ամեն բան նախապես ծրագրել և սիրելիից աջակցություն են սպասում:

Երկվորյակներ և Այծեղջյուր

Դժվար է գտնել միմյանց այդքան չհամապատասխանող զույգ: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչների համար դժվար է ընկերական հարաբերություններ կառուցել, ամուսնությունը շատ ավելի բարդ է:

Այծեղջյուրները լրջմիտ են, շրջահայաց, հակված չեն հապճեպ որոշումներ կայացնել: Նրանք չեն հասկանում Երկվորյակներին, ում հատուկ է տրամադրության հաճախակի փոփոխությունը:

Երկվորյակներն ամբողջությամբ ենթարկվում են զգացմունքների ազդեցությանը, հազվադեպ են տրամաբանությամբ առաջնորդվում:

Այծեղջյուրներն այդ պահվածքը գնահատում են՝ որպես թեթևամտություն, իսկ Երկվորյակների համար կոնսերվատիվ Այծեղջյուրների հետ հարաբերությունները չափազանց ծանր են դառնում:

Կույս և Առյուծ

Կենդանակերպի այս նշանների ներկայացուցիչները որևէ ընդհանուր եզր չունեն: Առյուծները միշտ ձգտում են գլխավորը լինել, զուգընկերոջն իրեն ենթարկել: Բայց սառնասիրտ և շրջահայաց Կույսերի հետ հնարավոր չէ այդպես վարվել:

Առյուծները տանել չեն կարողանում իրենց հասցեին հնչող ոչ մի քննադատություն, իսկ Կույսերը հակված են վերլուծել մյուսների քայլերն ու սխալները, դատել նրանց:

Ապագայի մանրակրկիտ ծրագրումը Առյուծների մոտ տարակուսանք է առաջացնում, միևնույն ժամանակ՝ Կույսերը չեն հասկանում՝ ինչպես կարելի է ձգտել ցանկալին ստանալ հենց այդ պահին:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կիսվել նյութով