Մամուլ

Հաղթանակ զբոսայգում՝ Մայր Հայաստանի արձանի հետնամասում հայտնաբերվել է հրազենային վնասվածքով տղամարդու դի

Հաղթանակ զբոսայգում՝ Մայր Հայաստանի արձանի հետնամասում հայտնաբերվել է հրազենային վնասվածքով տղամարդու դի

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ մայիսի 10-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում:

Ժամը 19:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ​ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին ահազանգ է ստացվել, որ Հաղթանակ զբոսայգում՝ Մայր Հայաստանի արձանի հետնամասում գտնվող կանաչ գոտում տղամարդու դի կա:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արտակ Ասատրյանի գլխավորությամբ:

Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթունի բաժնի քննչական խումբը՝ բաժնի պետ Վազգեն Մամիկոնյանի, բաժնի պետի տեղակալ Հուսիկ Կարապետյանի գլխավորությամբ:

Դիակի մոտ հայտնաբերվել է նաև հրացան, իսկ դատաբժիշկը զննելով դին՝ գրպանում հայտնաբերեց չկրակված հրացանի փամփուշտ: Ըստ նախնական տեղեկությունների՝ տղամարդը նշված հրացանով իր վրա կրակելու միջոցով ինքնասպան է եղել:

Դեպքի փաստով Քանաքեռ-Զեյթունի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը: Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական:

Կիսվել էջում