Մամուլ

Հակառակորդի դեմ հայրենիքի պաշտպանության համար զոհվել են ԱԱԾ սահմանապահ զորքերի 6 զինծառայողներ

Հակառակորդի դեմ հայրենիքի պաշտպանության համար զոհվել են ԱԱԾ սահմանապահ զորքերի 6 զինծառայողներ

ՀՀ ԱԱԾ տեսանյութ հրապարակել, որում տեղեկացրել է Հայրենիքի համար իրենց կյանքը զոհաբերած սահմանապահներին։

Նշենք, որ հոկտեմբերի 8-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված ռազմական գործողությունների այս վճռորոշ օրերին առաջնագիծ են մեկնել նաև ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կամավորական խմբեր:

Ազգային անվտանգություն

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը, Արցախի Հանրապետության ԱԱԾ-ի հետ համագործակցությամբ, շուրջօրյա ռեժիմով իրականացնում է իր լիազորություններից բխող բոլոր անհրաժեշտ աշխատանքները՝ արդյունավետ կերպով համադրելով հայրենիքի պաշտպանության ու մեր հայրենակիցների անվտանգության ապահովման բացառիկ կարևոր գործառույթների ամբողջական իրականացումը:

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում կամավորագրման աշխատանքները շարունակվում են, և, ըստ անհրաժեշտության, առաջնագիծ կմեկնեն նաև նոր խմբեր:

Տեսանյութը ստորև

Կիսվել նյութով