Մամուլ

Հակառակորդը մոտեցել է Տեղ գյուղի դիրքերին. ինչ են պահանջել հայ զինվորներից

Հակառակորդը մոտեցել է Տեղ գյուղի դիրքերին. ինչ են պահանջել հայ զինվորներից

ԼՈՒՐԵՐ.com-ը գրում է․ «60 կմ երկարություն ունի Տեղ համայնքի սահմանը և այս պահին էլ բոլոր դիրքերին հերթականությամբ մոտենում են հակառակորդի զինվորները՝ պահանջելով ետ քաշվել»,- այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում նշեց Տեղ համայնքի ղեկավարի մամուլի խոսնակ Արևիկ Աբելյանը՝ անդրառնալով համացանցում երեկվանից տեղ գտած տեղեկությանը՝ հակառակորդի զինվորները փորձել են արել ընդլայնել սահմանը՝ ներխուժելով հայկական տարածք։

Արևիկ Աբելյանը նշեց, որ Տեղ համայնքում հայ-ադրբեջանական սահմանին միջադեպ է գրանցվել ցերեկը. «Հակառակորդի մի քանի զինվորներ մոտեցել են հայկական դիրքերին և պահանջել մեր տղաներից, որպեսզի ետ գնան՝ տալով մեր դիրքերը նրանց:

tegh

Սակայն մեր տղաները անմիջապես կապ են հաստատել Տեղ համայնքի ղեկավարի հետ, որը հանձնարարել է մեկ քայլ անգամ ետ չգնալ մեր դիրքերից: Մեր տղաները ասել են, որ իրենք իրենց ճիշտ տեղում կանգնած են, և իրենց առաջարկել են փոքր-ինչ այն կողմ դնել իրենց նոր դիրքերը»,- ընդգծեց խոսնակը:

Վերջինս նշեց, որ հակառակորդի զինվորների հետ հենց ադրբեջաներեն բանակցել է Արավուսի վարչական ղեկավար Արգամ Հովսեփյանը, որը հենց ջոկատի հրամանատարն է:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կիսվել նյութով