ՄամուլՏեսանյութ

Հակառակորդը հարավային ուղղությամբ ջախջախվել է, ամբողջ զրահատեխնիկաները թողնելով դիմել է փախուստի (Տեսանյութ)

Հակառակորդը հարավային ուղղությամբ ջախջախվել է, ամբողջ զրահատեխնիկաները թողնելով դիմել է փախուստի (Տեսանյութ)

«Հանուն հայ զինվորի» ՀԿ յութուբյան էջը տեսանյութ է հրապարակել, որում երևում է հարավային ուղղությամբ ջախջախված հակառակորդի զինտեխնիկան:

Նշենք, որ գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում պահպանվել է հարաբերական կայուն-լարված իրադրություն: Առանձին հատվածներում շարունակվել են հրետանային մենամարտերն ու փոխհրաձգությունները:

տանկեր զրահատեխնիկա

Երեկոյան, հերթական անգամ կոպտորեն խախտելով միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը, թշնամական ուժերը հրետակոծել են խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը:

Ներկայումս տեղային նշանակության մարտեր են ընթանում ճակատային գծի բոլոր ուղղություններում: ՊԲ ստորաբաժանումները հաջողությամբ կանխում են հակառակորդի հարձակողական գործողությունները՝ վերահսկողության ներքո պահելով օպերատիվ-մարտավարական իրադրությունը:

Տեսանյութը ստորև

Կիսվել նյութով