Մամուլ

Հազարավոր հորդանանցիներ արմատներով Հայաստանից են․ Հորդանանի թագավոր

Հազարավոր հորդանանցիներ արմատներով Հայաստանից են․ Հորդանանի թագավոր

Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց Հորդանանի Հաշիմյան Թագավորության թագավոր, Նորին Արքայական Մեծություն Աբդալլահ Երկրորդ Իբն Ալ Հուսեյն Ալ Հաշիմին:

«Երևանը՝ ամենահին քաղաքներից մեկը, ինձ հիշեցնում է իմ սիրելի Հորդանանը: Մեր երկրները և ժողովուրդները իրենց ուրույն տեղն ունեն ժամանակակից աշխարհում՝ մնալով հավատարիմ իրենց ինքնությանը, մշակույթին և հավատքին:

Հորդանանը, ինչպես Հայաստանը, իր մարդկային կապիտալը դարձրել է դեպի զարգացում տանող հիմնական շարժիչ ուժը:

Մեր երկրները համագործակցությունից քաղելու շատ բան ունեն, որպեսզի կապիտալիզացնեն այս շատ խոստումնալից ներուժը»,- նշեց նա:

Հորդանանի թագավորն ընդգծեց, որ հազարավոր հորդանանցիներ արմատներով Հայաստանից են:

«Նրանք մեր երկրներին պատիվ են բերում և կենսական դերակատարություն ունեն արվեստում, կրթության, հանրային ծառայության, բիզնես և շատ այլ ոլորտներում: Նրանք այն հենքն են ձևավորում, որի վրա մեր բարեկամությունը շարունակում է զարգանալ»,- հավելեց Աբդալլահ Երկրորդ թագավորը:

Կիսվել էջում