ՄամուլՏեսանյութ

«Հազարավորները պատրաստ են փողոց դուրս գալ». ստեղծվում է Քոչարյանի ազատության հանձնախումբ (Տեսանյութ)

«Հազարավորները պատրաստ են փողոց դուրս գալ»։ Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 18-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Ռոբերտ Քոչարյանի ազատության հանձնախմբի համակարգող Աղվան Վարդանյանը՝ պատասխանելով հարցին, թե Քոչարյանի ազատության համար ստորագրած 60 հազար քաղաքացիները պատրա՞ստ են դուրս գալ փողոց և պայքարել հանուն վերջինիս ազատությանը։

«Այդ 60 հազար քաղաքացիներին դուք կարող եք հարցնել՝ պատրաստ են փողոց դուրս գալ, թե ոչ, կամ նման խնդիր դրված է, թե դրված չի: Կան 60 հազար քաղաքացիներ, որոնք ստորագրել են Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու պահանջի տակ:

Ես չեմ կարող ասել, որ այդ 60 հազարը պատրաստ են, բայց որ հազարավորները պատրաստ են, ես ենթադրում եմ: Բայց այդպիսի խնդիր այսօր դրված չէ»,- ասաց Աղվան Վարդանյանը:

Կիսվել էջում