ՄամուլՏեսանյութ

Հազարամյա կաղնին տնկել է Վարդան Մամիկոնյանը, կոչ եմ անում գալ Ակնաղբյուր․ Փաշինյան (Տեսանյութ)

Հազարամյա կաղնին տնկել է Վարդան Մամիկոնյանը, կոչ եմ անում գալ Ակնաղբյուր․ Փաշինյան (Տեսանյութ)

Կոչ եմ անում անպայման երեխաների հետ գալ Ակնաղբյուր, որտեղ կա մի ուխտատեղի: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: 

«Հարգելի հայրենակիցներ, այսօր այցելեցի Իջևան համայնքի Ակնաղբյուր բնակավայր: Կոչ եմ անում անպայման երեխաների հետ գալ Ակնաղբյուր, որտեղ կա մի ուխտատեղի. ավանդության համաձայն՝ այստեղ հազարամյա կաղնին տնկվել է Վարդան Մամիկոնյանի կողմից:

Նախորդ դարի կեսերին կաղնին թեքվել է, որի փոխարեն մարշալ Հովհաննես Բաղրամյանը տնկել է նոր կաղնիներ:

Միաժամանակ, Ակնաղբյուրում ծանոթացա 3 կմ երկարությամբ ավտոճանապարհի կառուցման աշխատանքներին, որոնք կավարտվեն առաջիկա մեկ ամսվա ընթացքում»,- գրել է նա:

Տեսանյութը ստորև

Կիսվել էջում