Մամուլ

Կրկին ինքնասպանության փորձ․ պատճառը դարձյալ ընկերոջ հետ վիճաբանությունն է

Հունիսի 9-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։30-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության և ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ է ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի բարձրահարկ շենքերից մեկի բնակիչը փորձում է 9-րդ հարկից իրեն ցած նետել։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարներն ու ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները, ովքեր տևական ժամանակ ինքնասպանության փորձ կատարող, 20-ամյա Աստղիկ Ա.-ի հետ կարողացել են բանակցություններ վարել, ինչի շնորհիվ հնարավոր է եղել փրկել նրա կյանքը։

Աղբյուրի տեղեկություններով՝ պատճառը եղել է այն, որ աղջիկը վիճաբանել է ընկերոջ հետ ու գտնվելով հուզված վիճակում, փորձել վերջ տալ իր կյանքին։ Բարեբախտաբար, մայրը նկատել ու ահազանգել է ոստիկաններին ու փրկարարներին։ Փաստի առթիվ ոստիկանության Նոր Նորքի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։

Աղբյուր՝ shamshyan.com

Կիսվել էջում