Մամուլ

Կրկին զինծառայող է մահացել

Կրկին զինծառայող է մահացել

«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ գյուղի մոտ տեղի ունեցած վթարի հետեւանքով մահացած քաղաքացին Վարդենիսի զորամասի կապավոր Ն․ Գրիգորյանն է:

Սպան աշխատանքի գնալու ճամփին է եղել, նրա զոհվելու հանգամանքները պարզվում են: 

Ավելի վաղ ՀՀ ՆԳՆ ՓԾ-ից հայտնել էին, ժամը 08:18-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծափաթաղ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ: 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Վարդենիս-Ճամբարակ ավտոճանապարհի մոտ 40-րդ կմ-ին “Volkswagen” մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ն․ Գ․, ծնված 1990 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց (մոտ 10 մ) և հայտնվել դաշտամիջյան հատվածում։ Ավտոմեքենայից մոտ 4 մ հեռավորության վրա գտնվել է վարորդի դին։

Կիսվել էջում