Աշխարհ

Կրեմլում արձագանքել են Ղարաբաղում ՄԱԿ-ի խաղաղապահներ տեղակայելու գաղափարին

Կրեմլում արձագանքել են Ղարաբաղում ՄԱԿ-ի խաղաղապահներ տեղակայելու գաղափարին

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի խաղաղապահ առաքելության տեղակայումը Լեռնային Ղարաբաղում հնարավոր է միայն հակամարտող կողմերի համաձայնությամբ. այսօր, լրագրողների հետ զրույցում ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերը՝ ռուս խաղաղապահներին ՄԱԿ-ի կորպուսով փոխարինելու վերաբերյալ. հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Աշխատանքային, տարբեր մակարդակներում մշտական ​​շփումներ կան: Իհարկե, այս թեման մեկ անգամ չէ, որ օրակարգում է եղել: Բայց պարզ է, որ ցանկացած առաքելություն կարող է ուղարկվել միայն հակամարտության երկու կողմերի համաձայնությամբ»,- նշել է Պեսկովը:

Կիսվել նյութով