Մամուլ

Կրեմլը հայտարարություն է տարածել Փաշինյանի կուսակցության հաղթանակի մասին

Կրեմլը հայտարարություն է տարածել Փաշինյանի կուսակցության հաղթանակի մասին

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, անդրադառնալով Հայաստանում կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններին, նշել է, որ  Կրեմլը հետևում է ՀՀ ընտրությունների հետ կապված իրավիճակին և ցանկանում է, որ ժողովրդի որոշումը երկիրը տանի կայուն զարգացման ճանապարհով։

«Կրեմլը տեսնում է Փաշինյանի կուսակցության վստահ հաղթանակը ընտրություններում և շնորհավորում հայ ժողովրդին իր ընտրության կապակցությամբ»,- նշել է Պեսկովը:

peskov

Նշենք, ոչ Ութերորդ գումարման ԱԺ-ում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ունենալու է 72 պատգամավոր, դա նշանակում է, որ իշխանությունները ունենալու են սահմանադրական մեծամասնություն և ունեն հինգ տարվա մանդատ ցանկացած բարեփոխում իրականացնելու:

Նշենք նաև, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հավաքել է ընտրողների 53,92%-ը կամ 687.251 ձայն:

Կիսվել էջում