Մամուլ

Կրակոցներ Սյունիքի մարզում․ սպանվել է ԶՄՊԿ աշխատակիցը

Կրակոցներ Սյունիքի մարզում․ սպանվել է ԶՄՊԿ աշխատակիցը

Hraparak.am-ի տեղեկություններով քիչ առաջ արտակարգ դեպք է գրանցվել Սյունիքի մարզում, անհայտ անձը կրակել է Կապան վարչական շրջանի տարածքում տեղակայված ԶՄՊԿ-ի աշխատակցի՝ պահնորդի վրա, սպանել է ու հեռացել:

Քանի որ Սյունիքի մարզում վերջերս լարված իրավիճակ է տիրում, Քաջարանում մարդիկ կասկածում են, որ դիվերսիա կարող է լինել, բայց ոչինչ դեռ հայտնի չէ:

Պաշտոնական մեկնաբանություն ստանալ չի հաջողվել` պատասխանատուները չեն պատասխանում հեռախոսազանգերին:

Մենք տեղեկացանք, որ ոստիկանությունը, ԱԱԾ-ն, հետաքննիչներն արդեն դեպքի վայրում են:

Կիսվել էջում