Մամուլ

Կրակոցներ Հյուսիսային պողոտայում գտնվող թանկարժեք ժամացույցների խանութում

Կրակոցներ Հյուսիսային պողոտայում գտնվող թանկարժեք ժամացույցների խանութում։

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ սեպտեմբերի 7-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ հատուկ գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի (Կարմիր բերետներ) ոստիկաններ Կարեն Զաքարյանն ու Փայլակ Թևանյանը Հյուսիսային պողոտայում ծառայություն կատարելիս են եղել, երբ օպերատիվ տեղեկություն են ստացել, որ Հյուսիսային պողոտայում կրակոց է հնչել։

Ոստիկանները օպերատիվ գործողությունների արդյունքում նշված պողոտայից զենքով ոստիկանության կենտրոնական բաժին են բերման ենթարկել Կոտայքի մարզի բնակիչ՝ 23-ամյա Սամվել Մ-ին։

Վերջինիս մոտ հայտնաբերվել է որսորդական, սպորտային ողորկ-երկարափող հրազեն։ Պարզվել է, որ Սամվել Մ-ն կրակել է Հյուսիսային պողոտայում գտնվող Chronograph Armenia թանկարժեք ժամացույցների ու ադամանդե քարերի խանութի դռան ապակու վրա։

Փաստի առթիվ ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Սամվել Մ-ն ստորագրությամբ բաց է թողնվել։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կիսվել նյութով