Մամուլ

Կրակոցներ Երևանում․ հարևանները չկարողացան մոլորեցնել ոստիկաններին, կրակողն էլ խոստովանել է՝ «թոռանս ծնունդն էր, սալյուտ չկար

Կրակոցներ Երևանում․ հարևանները չկարողացան մոլորեցնել ոստիկաններին, կրակողն էլ խոստովանել է՝ «թոռանս ծնունդն էր, սալյուտ չկար

Shamshyan.com-ի տեղեկություններով հունիսի 24-ին կրակոցներ են հնչել Երևանում։

Այդ օրը ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ նախորդ օրը՝ հունիսի 23-ին, Քանաքեռցու փողոցի 126/4 շենքում բնակիչներից մեկը իր բնակարանի պատշգամբից մի քանի անգամ կրակոցներ է արձակել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե են մեկնել Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արտակ Ասատրյանի գլխավորությամբ։

Ոստիկաններին շենքի բնակիչները փորձել են մոլորեցնել՝ թե ի՞նչ կրակոց, ի՞նչ զենք, նման բան տեղի չի ունեցել, սակայն ոստիկանները, ինչպես ժողովուրդն է ասում, «այդ վայ քաղաացիների կուտը չեն կերել» և տաք հետքերով պարզել են, որ տեղեկությունը հավաստի է ։

Կրակոցներ արձակելու կասկածանքով Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին են տեղափոխել 56-ամյա Վարդան Ա-ին, ով այնուհետև փաստերի ճնշման տակ խոստովանել է, որ թոռան ծնունդն է եղել, սալյուտի փող չուներ, ստիպված իր մոտ եղած որսորդական հրացանից կրակոցներ է արձակել։

Վարդան Ա-ն Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնից ներկայացվել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթունի քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է վարույթ։

Կիսվել էջում