Մամուլ

«Կրակել են ավտոմեքենայիս վրա». Արման Բաբաջանյան

«Կրակել են ավտոմեքենայիս վրա». Արման Բաբաջանյան

«Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների» դաշինքի վարչապետի թեկնածու Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Կրակել են ավտոմեքենայիս վրա:

Երբ մարդասպանը, գողը, մաֆիոզը ազատության մեջ է, այն էլ մասնակցում է ընտրության, այսպիսի պատահարներից չենք խուսափելու:

Մանրամասները՝ քիչ անց»:

babajanyan meqena

Նշենք նաև, որ այսօր՝ ժամը 8.30-ին, ոստիկանության Մասիսի բաժնում ահազանգ է ստացվել, որ Ազատաշեն գյուղի թիվ 11/11 ընտրատեղամասում կրակոցներ են հնչել: Դեպքի վայր է ժամանել ոստիկանության օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ ընտրատեղամասից դուրս տեղի է ունեցել վիճաբանություն ԲՀԿ և «Վերելք» կուսակցությունների ներկայացուցիչների միջև, ինչի ժամանակ գազային ատրճանակից կրակոց է հնչել: Ատրճանակը վերցվել է: Հանգամանքները պարզվել են:

Կիսվել էջում