Մամուլ

Կտրականապես դեմ եմ ՀՀ օրհներգը կամ դրոշը փոխելու գաղափարին. Վարագ Սիսեռեան

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռեանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ կտրականապես դեմ է Հայաստանի Հանրապետության օրհներգը և/կամ դրոշը փոխելու գաղափարին.

«Սիրելի՛ ընկերներ,

Ուզում եմ ձեզ տեղեկացնել, որ կտրականապես դեմ եմ Հայաստանի Հանրապետության օրհներգը և կամ դրոշը փոխելու գաղափարին և այդ առնչությամբ հնչեցվող տարատեսակ առաջարկներին։ Համոզված եմ, որ պառակտում առաջացնող նյութեր քննարկելուց զերծ մնալը և կառուցողական քննարկում պահանջող նյութերի շուրջ համախմբվելը նախընտրելի է։

Ասեմ ավելին, և փորձեմ արտերկրում բնակվող իմ ընկերներին և հայրենակիցներին վստահեցնել, որ այս գծով զրուցել եմ թե՛ գործադիրում և թե՛ օրենսդիրում աշխատող մի քանի գործընկերների հետ և վստահ կարող եմ ասել, որ օրհներգ և/կամ դրոշ փոխելու օրակարգ չկա։

Վերջապես, կարծում եմ, որ այս փուլում շատ ավելի կարևոր և առաջնահերթ խնդիրներ ունենք լուծելու։

Շնորհակալություն»:


Կիսվել նյութով