Մամուլ

«ԿՌԱԶ»-ը՝ Զվարթնոց տաճարի մոտ ավտոմեքենաների ջարդի հեղինակ, կան վիրավորներ (Տեսանյութ)

«ԿՌԱԶ»-ը՝ Զվարթնոց տաճարի մոտ ավտոմեքենաների ջարդի հեղինակ, կան վիրավորներ (Տեսանյութ)

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ այսօր՝ հոկտեմբերի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։

Ժամը 11։15-ի սահմաններում «Կռազ 250» մակնիշի բեռնատարը Երևան-Արմավիր ավտոճանապարհի՝ Զվարթնոց տաճարի հարևանությամբ դեպի Երևան ընթանալիս բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «ԼԱԴԱ 2114» մակնիշի ավտոմեքենային։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով «ԼԱԴԱ»-ն էլ առաջ է ընթացել, բախվել ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենային, վերջինս էլ առաջ ընթանալով բախվել է կայանված մինի տրակտորին։

Վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են՝ երկուսը՝ «Վաղարշապատ» բժշկական կենտրոն, մյուս վիրավորն էլ՝ Երևանի բժշկական կենտրոններից մեկը։ «ԼԱԴԱ 2114»-ի վարորդին ավտոմեքենայից դուրս են բերել օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարւթյան փրկարար ծառայության Վաղարշապատի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները՝ օգտագործելով տեխնիկա։

krazi shofer

Դեպքի վայրում հավաքվածները նշում էին, որ վիրավորներին հիվանդանոց են ուղեկցել ոստիկանության Վաղարշապատի բաժնի պետ Ռաֆայել Պողոսյանը, բաժնի պետի օպերգծով տեղակալ Արթուր Ֆիշյանը և ճՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի ավագ տեսուչ Արտակ Ասատրյանը։

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Վաղարշապատի բաժին, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ համայնքային ոստիկանության ավագ տեսուչ Հրաչ Հովակիմյանի գլխավորությամբ; Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։

Տեսանյութը ստորև

Կիսվել էջում