Աշխարհ

Կորոնավիրուսով վարակման դեպքերի գագաթնակետը դեռ առջևում է. Վլադիմիր Պուտին

Կորոնավիրուսով վարակման դեպքերի գագաթնակետը դեռ առջևում է. Վլադիմիր Պուտին

Ռուսաստանին, ընդհանուր առմամբ, հաջողվում է լուծել կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարի առաջին փուլի խնդիրները, սակայն վարակվածության գագաթնակետը դեռ առջեւում է, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Հետևությունները հաստատում են, որ մեզ, ընդհանուր առմամբ, հաջողվում է լուծել համաճարակի դեմ պայքարի առաջին փուլի խնդիրները, մասնավորապես` դանդաղեցնել դրա տարածումը, սակայն սա ոչ մի դեպքում չպետք է մեզ հանգստացնի:

Վարակվածության գագաթնակետը դեռ առջևում է, և այժմ մենք պետք է անենք ամեն ինչ` այդ գագաթնակետը հարթելու, այսպես կոչված, սարահարթով անցնելու ժամանակահատվածը կրճատելու համար։

Այս օրերին, երբ գրանցվում է վարակման նոր դեպքերի ամենամեծ թիվը, պետք է ամեն ինչ անենք վիրուսի դեմ պայքարելու համար»,- ասել է Վլադիմիր Պուտինը՝ Ռուսաստանի Դաշնության սանիտարահամաճարակային իրավիճակի վերաբերյալ փորձագետների հետ խորհրդակցության ժամանակ:

Կիսվել նյութով