Մամուլ

Կորոնավիրուսի վարակման 29 նոր դեպք է գրանցվել. հաստատված դեպքերի թիվը հասավ 966-ի. մեկ մարդ մահացել է

Կորոնավիրուսի վարակման 29 նոր դեպք է գրանցվել. հաստատված դեպքերի թիվը հասավ 966-ի. մեկ մարդ մահացել է

Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ մամուլի քարտուղար Ալինա Նիկոսյանը։

«Ապրիլի 10-ի դրությամբ արձանագրվել է մահվան 2 դեպք, որոնցից մեկի մասին նախարարը երեկ հայտարարել էր։

86-ամյա և 81 ամյա պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված երկկողմանի թոքաբորբ։

Բացի այդ, ունեցել են ուղեկցող խրոնիկ հիվանդություններ, այդ թվում զարկերակային գերճնշում, շաքարային դիաբետ, սրտի իշեմիկ հիվանդություն։

Ունենք կորոնավիրուսային հիվանդության 29 նոր դեպք և 24 առողջացածներ»։

Կիսվել նյութով