ԱշխարհՄամուլ

Կորոնավիրուսի դեմ գտել են դեղամիջոց․ փորձարկումը ցույց է տվել, որ այն արդյունավետ է

Կորոնավիրուսի դեմ գտել են դեղամիջոց․ փորձարկումը ցույց է տվել, որ այն արդյունավետ է

Bavnews.am-ը զրուցեց Չինաստանում բնակվող մեր հայրենակցուհու հետ։ Փորձեցինք նրանից պարզել՝ Չինաստանում ինչ իրավիճակ է տիրում, կապված վերջին շրջանում այնտեղ բռնկված նոր մահացու կորոնավիրուսի հետ։

«Ասում են առաջիկա 2 շաբաթների ընթացքում նոր թափ պիտի ստանա վիրուսը, գտել են մի դեղամիջոց, ու փորձարկել են, ասում են՝ էֆեկտիվ է, օգնել է մեկին»,- զրույցի ընթացքում ասաց Վիկտորիան։

Մեր հայրենակցուհու խոսքով չինացիները անում են փորձարկումներ, որ գտնեն համապատասխան դեղամիջոցը․

«Վիրուսի նմուշն անգամ չկա ստուգելու համար, ոչ մի երկրում՝ դրանից էլ պանիկա է ամբողջ աշխարհում»։

Չինաստանի խանութներում և փողոցներում տիրող իրավիճակի հետ կապված նա ասաց․

«Խանութներում բոլոր ապրանքմերն էժանացած են՝ կապված իրադրության հետ, սակայն կան քաղաքներ էլ, որտեղ թանկ է․ տարբեր նահանգներում տարբեր է»,- նշեց մեր հայրենակցուհին։

Վիկտորիան սասաց, որ դիմակները շատ են թանկացել և անգամ մեկ դիմակ գտնելը մեծ դժվարություն է առաջացնում։

Նրա խոսքով վերահսկողությունը կազմակերպված է ամենաբարձր մակարդակի վրա․

«Վերահսկողությունն ապահովված է բարձր մակարդակով՝ մաքրում ու ախտահանում են որքան հնարավոր է։ Բոլոր անցակետերում անխտիր և մետրոյում ստուգում են անձնական տվյալները, անձնագիրը և հատուկ ջերմաչափի միջոցով ստուգում են՝ որքան է ջերմությունդ»։

«Էս վիրուսի պատճառով Չինաստանում տնտեսական ճգնաժամ է, ու ընդհանուր վնասը երկրին կազմել է շուրջ 4 միլիարդ դոլար»,- ընդգծեց մեր հայրենակցուհին։

Հիշեցնենք, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի բռնկումը միջազգային նշանակության արտակարգ իրավիճակ է ճանաչել, Չինաստանում զոհերի թիվը հասել է 213-ի։

Չինաստանի սահմաններից դուրս վարակվածության դեպքերը հասել են 98-ի՝ 18 երկրներում։ Ութ դեպքում վիրուսը մարդուց մարդուն է անցել՝ Գերմանիայում, Ճապոնիայում, Վիետնամում և ԱՄՆ-ում։

Հարցազրույցը պատրաստեց Bavnews.am-ը։

Կիսվել նյութով