Մամուլ

Կորոնավիրուսի ախտորոշման համար անհրաժեշտ է հատուկ թեստ, որը մեր երկրում չկա

Կորոնավիրուսի ախտորոշման համար անհրաժեշտ է հատուկ թեստ, որը մեր երկրում չկա

Առողջապահական կազմակերպիչ Գևորգ Գրիգորյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Ուզում եմ հասկանամ, մենք առհասարակ ունե՞նք առողջապահության նախարարություն թե ոչ:

Նոր ընթերցեցի վերը նշված կառույցի հրապարակած հերքումը առ այն, որ «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում հոսպիտալացված երկու չինացիների մոտ կա «կորոնավիրուս» ախտորոշման կասկած, և հասկացա, որ կառույցում տիրող անգրագիտությունը ու սեփական անկարողությունը ծածկադմփոց անելու մոլուցքը մոտեցել է ազգային անվտանգության սպառնալիք լինելու շեմին:

Մեր «խելոքները», որոշել են իրենց բացթողումների «տակից դուրս գալ» բնակչության առողջության հաշվին և հերքում են «կորոնավիրուսի» հետ կապված ամեն հնարավոր բան, որպեսզի հերթական անգամ թաքցնեն, որ ժամանակին չեն կողմորոշվել և մինչև այժմ չեն էլ կողմնորոշվում, թե ինչպես պետք է պայքարեն վերը նշված վիրուսի տարածման դեմ:

Սահմանին երեք անգամ (դեռ հարցական է, թե ինչ ժամանակային ինտերվալով) ջերմաչափումով հնարավոր չէ հաստատել կամ հերքել վիրուսի գախտնի շրջանը:

Իսկ հիվանդանոցային պայմաններում ուղղորդվել միայն ռենտգենաբանական հետազոտությամբ՝ կատարյալ սխալ է, քանի որ այդ հետազոտությունը չի կարող լիարժեք պատասխանել հարցին՝ արդյո՞ք բուժառուն տառապում է կորոնավիրուսով կամ հանդիսանում է կրող, թե՞ ոչ:

Ախտորոշման համար անհրաժեշտ է հատուկ թեստ, որը մեր երկրում չկա, ուստի ախտորոշումը թերի է:

Ու փոխարենը մեր «խելոքները» շտապ կարգով այդ թեստերից բերեն երկիր, զբաղված են ծածկադմփոցով…»։

Կիսվել նյութով