ԱշխարհՍպորտ

Կորոնավիրուսից մահացել է Պեպ Գվարդիոլայի մայրը

Կորոնավիրուսից մահացել է Պեպ Գվարդիոլայի մայրը

Անգլիական «Մանչեսթեր Սիթին» հայտարարությամբ է հանդես եկել, որով տեղեկացնում է, որ կորոնավիրուսովի պատճառով 82 տարեկան հասակում կյանքից հեռացել է թիմի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլայի մայրը՝ Դոլորես Սալա Կարիուն։

«Բարսելոնան» և «Բավարիան» ցավակցել են «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլային մոր մահվան կապակցությամբ։

Հիշեցնենք, որ օրեր առաջ Գվարդիոլան 1 մլն եվրո նվիրաբերեց կատալոնական հիվանդանոցներից մեկին՝ կորոնավիրուսի դեմ պայքարի համար:

Գվարդիոլայի մայրը
Կիսվել նյութով