Աշխարհ

Կորոնավիրուսը կարող է փոխանցվել թղթադրամի միջոցով

Կորոնավիրուսը կարող է փոխանցվել թղթադրամի միջոցով

Այս մասին հայտնում է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ)։

Կորոնավիրուսը կարող է փոխանցվել թղթադրամների միջոցով։ Այսպիսով, հիվանդությունը կարող է էլ ավելի տարածվել փողի միջոցով։

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կոչ է անում հնարավորինս քիչ օգտագործել կանխիկ գումար, իսկ թղթադրամներին դիպչելուց հետո ձեռքերն ախտահանել կամ օճառով լվացվել։ Թղթադրամները շատ հաճախ են անցնում ձեռքից ձեռք և դրանց միջոցով կարող են փոխանցվել բազմաթիվ բակտերիաներ և վիրուսներ:

Անհրաժեշտ է հնարավորության դեպքում քարտերից օգտվել, քանի որ, պարզվում է, թղթադրամի վրա կորոնավիրուսը կարող է պահպանվել մինչև մի քանի օր։

Չինաստանում արդեն սկսել են ախտահանել թղթադրամները հատուկ նյութերով, նոր շրջանառության մեջ դնել։

Հայտնի է նաև, որ նոր կորոնավիրուսի հարուցիչը առարկաների վրա կարող է մինչև 9 օր մնալ։

Կիսվել էջում