Աշխարհ

Կործանված ինքնաթիռի միակ փրկվածը ուշքի է եկել․ ինչ է նա պատմել դեպքի մասին

Կործանված ինքնաթիռի միակ փրկվածը ուշքի է եկել․ ինչ է նա պատմել դեպքի մասին

Խարկովի շրջանային վարչակազմի նախագահ Ալեքսեյ Կուչերը շփվել է 20-ամյա կուրսանտ Վյաչեսլավ Զոլոչևսկու հետ, միակ մարդու, որը Խարկովի մերձակայքում կործանված Ан-26 ռազմական օդանավի ավիաաղետի զոհ չի դարձել։

Այս մասին ուկրաինացի քաղական գործիչը պատմել է իր ֆեյսբուքյան էջում՝ Ուկրաինայի նախագահ Զելենսկու հետ կուրսանտին այցելելուց հետո։

«Նա ասաց, որ ամեն ինչ ասես համակարգչային խաղում լիներ և որ ուշքի գալուց հետո տեսել է, թե ինչպես է վառվում իր ընկերը, օգնել մարել այն տղայի մարմնի վրայի կրակը, որը քիչ հետո հիվանդանոցում մահացավ»,-Կուչերը վերապատմել է միակ փրկվածի նկարագրածը։

«Հաշվի առնելով նաև, որ զգայական բաղկացուցիչը՝ բժիշկներն ասում են, որ նրա վիճակը միջին ծանրության է, բայց զուտ ֆիզիկապես նա անգամ բավարար առողջական վիճակում է», – պարզաբանել է Կուչերը։

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ Ուկրաինայում կործանվել է կուրսանտներով լի ռազմական ինքնաթիռը՝ հենց ուսումնական թռիչքի ժամանակ։ Զոհվել է 26 մարդ։

Կիսվել նյութով