Մամուլ

Կորած պայմանագրային զինծառայողները գտնվել են․ նրանք ողջ են

Կորած պայմանագրային զինծառայողները գտնվել են․ նրանք ողջ են

Պայմանագրային երկու զինծառայողները, որոնց հետ մարտի 21-ին կորել էր կապը, գտնվել են: Sputnik Արմենիային այս մասին տեղեկացրին ՀՀ ՊՆ-ից։

Նրանք կորել էին մարտի 21-ին` խիստ ձնաբքի պայմաններում ՀՀ ԶՈւ N զորամասի մարտական հենակետից մյուս հենակետ անցնելու ընթացքում։

«Զինծառայողները ողջ են»,- նշեցին ՊՆից։ Զինծառայողների գտնվելու վայրը տեղորոշվել է, այս պահին իրականացվում են աշխատանքներ՝ նրանց տարհանելու ուղղությամբ: Ինչ վերաբերում է նրանց առողջական վիճակին, առայժմ տեղեկություններ չեն հաղորդվում։

dznabuq zinvorner

ՀՀ ՊՆ-ն տեղեկացրել էր, որ մարտի 21-ին խիստ ձնաբքի պայմաններում ՀՀ ԶՈւ N զորամասի մարտական հենակետից մյուս հենակետ անցնելու ընթացքում կորել է կապը երկու պայմանագրային զինծառայողի հետ։ Նշվում էր, որ որոնողափրկարարական աշխատանքներին խանգարում է չդադարող բուքը:

Կիսվել էջում