Մամուլ

Կոտրվի էս կուռը, որ «հու» եմ արել, Նիկոլ ընտրել. Իջևանից բերման ենթարկվածի հարազատ

Կոտրվի էս կուռը, որ «հու» եմ արել, Նիկոլ ընտրել. Իջևանից բերման ենթարկվածի հարազատ։ Իրանց համար մեկա եղել ով ա, արական սեռի բոլոր ներկայացուցիչներին տարել են, պատմեց Իջևանի դեպքերից հետո մարզպետարանի մոտ բողոքի ցույց իրականացնող ձերբակալվածներից մեկի հարազատը։

«21 տարեկան ինվալիդ երեխա ա, կառավաթին կպած, չի շարժվում, մտել են սենյակ, հորն ու ախպորը տարել, սրան էլ կանդալը քցել: Սրան տեսե՞լ են ցույցի ժամանակ, որ ուզել են կանդալը քցեն», – ասաց քաղաքացիներց մեկը:

Նա նշեց, որ երբ հայազգի Հրաչյա Հարությունյանին խալաթ էին հագցրել ՌԴ-ում դատավարության ժամանակ բոլորը դա այստեղ քննադատեցին, մինչդեռ երեկ ոստիկանները տղամարդկանց իրենց տներից կիսամերկ բերման են ենթարկել:

«Երբ Հրաչյա Հարությունյանին խալաթ էին հագցրել, ստեղ ցույց էին անում, բայց մի՞թե կարելի է կնոջ ծոցից հանել տղամարդկանց, մայկա-տռուսիկով, բոբիկ տանել: Սա ի՞նչ աշխարհ է: Կոտրվի այս կուռը, որ «հու» եմ արել, Նիկոլ ընտրել, կոտրվի, կոտրվի»:

Աղբյուր՝ aysor.am

Կիսվել նյութով