Աշխարհ

Կոտրել են ռուսական խոշորագույն Սբերբանկը

Կոտրել են ռուսական խոշորագույն Սբերբանկը

Anonymous-ի հաքերները կոտրել են ռուսական «Սբերբանկը»։ «Anonymous-ը կոտրել է Սբերբանկը՝ Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի ամենամեծ բանկը», ​​ասվում է հաքերների Twitter-ի պաշտոնական էջում տեղադրված գրառման մեջ։

Նշենք, որ ռուսական համացանցում վերջին օրերին տեղեկություններ էին շրջանառվում, որ խոշոր հարձակումներ են նախապատրաստվում ռուսական բանկերի, այդ թվում Կենտրոնական բանկի դեմ։

sberbank

Տեղյակ աղբյուրները նշում են, որ այդ հարձակումներին բանկերը դժվար թե կարողանան լիարժեք դիմակայել, ինչը բանկային համակարգում կարող է քաոս առաջացնել։

Նշենք նաեւ, որ ըստ տեղեկությունների՝ Սբերբանկի եւ մի շարք այլ բանկերի թոփ մենեջերները լքում են իրենց պաշտոնները։

Կիսվել նյութով