Մամուլ

Կոտայքում տեղի ունեցած վթարի հետևանքով 3 զոհերը ընտանիքի անդամներ էին. մանրամասներ

Կոտայքում տեղի ունեցած վթարի հետևանքով 3 զոհերը ընտանիքի անդամներ էին. մանրամասներ

Կոտայքի մարզում երեկ՝ մայիսի 12-ին, BMW եւ Mitsubishi Pajero մակնիշների ավտոմեքենաների՝ միմյանց բախվելու հետեւանքով մահացած երեք քաղաքացիները Մրգաշեն գյուղին էին։ News.am-ը համագյուղացիներից տեղեկացավ, որ նրանք ընտանիքի անդամներ էին։

31-ամյա Վաղարշակ Ադիլխանյանը 54-ամյա Սամվել Ադիլխանյանի որդին է, իսկ 30-ամյա Անդրանիկ Ադիլխանյանը Սամվել Ադիլխանյանի եղբոր որդին։

Համագյուղացիները պատմեցին, որ Սամվել Ադիլխանյանի մյուս որդուն շտապօգնության մեքենան հիվանդանոց էր տանում, եւ ընտանիքը մեքենայով շտապում էր  շտապօգնության մեքենայի հետեւից գնալ։

xoshor avtovtar nor hachn

Նշենք, որ վթարի հետեւանքով կա նաեւ երկու վիրավոր, որոնք մարմնական վնասվածքներով հիմա հիվանդանոցում են։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Կոտայքում բախվել են երգիչ Վարդան Ուռումյանի Mitsubishi Pajero-ն ու BMW-ն։

Դեպքի առնչությամբ Քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ՝ ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները խախտելու հատկանիշներով։

Կիսվել նյութով