Մամուլ

Կոտայքում մերկասառույցի պատճառով 35 մեքենաներ բախվել են իրար, մի քանիսն էլ՝ ծառին ու պատնեշին. կան վիրավորներ

Կոտայքում մերկասառույցի պատճառով 35 մեքենաներ բախվել են իրար, մի քանիսն էլ՝ ծառին ու պատնեշին. կան վիրավորներ

Shamshyan.com-ի  հաղորդմամբ, Կոտայքի մարզում, այսօր՝ փետրվարի 4-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել:

Երեւան-Սեւան ավտոճանապարհի՝ Աբովյանի վարչական տարածքում՝ մոտ 3 կիլոմետրանոց հատվածում, ճանապարհի մերկասառույցի պատճառով 35-ից ավելի ավտոմեքենաներ բախվել են իրար։

Աղբյուրի հետ զրույցում վարորդներն ասում էին. «Բոլոր վթարների պատճառը ճանապարհի մերկասառույցն է։ Մի քանի ավտոմեքենաներ բախվել են ծառի, երկաթե արգելապատնեշի, կողաշրջվել են, իսկ վթարից հետո նոր միայն տեղի ճանշինականները եկել եւ սկսել են աղ ու ավազ լցնել»:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր։

Կիսվել էջում