Մամուլ

Կոտայքում կայծակի հետևանքով 10 խոշոր եղջերավոր անասուն է սատկել

Կոտայքում կայծակի հետևանքով 10 խոշոր եղջերավոր անասուն է սատկել։ Shamshyan.com-ի տեղեկություններով այսօր՝ սեպտեմբերի 7-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում:

Ժամը 16:30-ի սահմաններում, Քարաշամբ գյուղի վարչական տարածքում գտնվող արոտավայրում կայծակի հետևանքով 10 խոշոր եղջերավոր անասուն է սատկել։

Առաջին պահից դեպքի վայրում է նաև Քարաշամբի գյուղապետը: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ սատկած անասուններից 9-ը պատկանում են մեկ մարդու: Տեղանքը անանցանելի է, ավտոմեքենաները չեն կարողանում բարձրանալ դեպքի վայր և ստիպված ահագին հատված ոտքով են գնում:

Կիսվել էջում